HB էյչ Ընդ Բի մուլտիլիֆտինգ դեմքի շիճուկ 40մլ 24291
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողHB Israel
Հարստացված է պեպտիդներով, հիալուրոնաթթվով և Մեռյալ ծովի հանքային նյութերով։
HB-ի կողմից ստեղծված դեմքի շիճուկը առաջարկում է հանքային պեպտիդների և Մեռյալ ծովի ակտիվ հանքային նյութերի համադրությամբ յուրահատուկ լուծում՝ մաշկի ծերացման նշանների դանդաղեցման և կանխարգելման համար։
Շիճուկը լրացուցիչ միջոց է հանքային պեպտիդներով դեմքի քսուքին և նախատեսված է ամենօրյա կիրառման համար՝ խոնավացնող միջոցից առաջ։ Այն նպաստում է դեմքի մաշկի ամրացմանը և ապահովում է լիֆտինգ էֆեկտ։ Հարստացված է բիոպեպտիդներով, որոնք Մեռյալ ծովի հանքային նյութերի հետ միասին վերականգնում են կոլագենը։ Նախատեսված է մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնելու և մաշկին ավելի առողջ, ամուր և երիտասարդ տեսք ապահովելու համար։ Պարունակում է բարձր կոնցենտարցիայով վիտամին E-ի գրանուլաներ, որոնք լուծվում են մաշկի հետ շփման ընթացքում։
Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար։
Օգտագործման եղանակը.
Քսել առավոտյան և երեկոյան մաքուր մաշկին։ Երեք կաթիլ շիճուկը քսել դեմքին և պարանոցին, և շրջանաձև շարժումներով մերսել մինչև ներծծվի: Սպասել մոտ մեկ րոպե և քսել խոնավացնող կամ գիշերային քսուք:
Բաղադրությունը.
Ջուր, իզոնոնիլ իզոնոնոատ, իզոպրոպիլ միրիստատ, C12-15 ալկիլ բենզոատ, պրոպիլեն գլիկոլ, ցիկլոպենտասիլօքսան, նատրիումի հիալուրոնատ, միկրոբյուրեղային ցելյուլոզ, գլիցերին, գլիցերիլ ստեարատ, քսիլիտիլգլյուկոզիդ, ֆենօքսիէթանոլ, ՊԷԳ-75 ստեարատ, անհիդրօքսիլիտոլ, կակաոյի սերմերի յուղ, մեթիլ մետակրիլատի խաչաձև պոլիմեր, դիմեթիկոն, շիի ծառի յուղ, ցետեթ-20, ցետիլ սպիրտ, նիացինամիդ, քսիլիտոլ, մանիտոլ, միզանյութ, կարբոպոլ, քլորֆենազին, ՊԷԳ-100 ստեարատ, ցելյուլոզի խեժ, եռէթանոլամին, միկրոբյուրեղային ցելյուլոզ, բուրավետիչ, պոլիակրիլամիդ, տոկոֆերիլ ացետատ, էթիլհեքսիլգլիցերին, գլյուկոզ, լեցիտին, C 13-14 իզոպարաֆին, լաուրեթ 7, բիոսախարիդի խեժ-1, Cl 77007, տոկոֆերիլ ացետատ, ացետիլ գլյուկոզամինի ֆոսֆատի երկնատրիումական աղ, նատրիումի գլյուկուրոնատ, սիլիցիումի երկօքսիդ, ռետինիլ պալմիտատ, Մեռյալ ծովի հանքային նյութեր, հիդրօքսիպրոպիլ մեթիլցելյուլոզ, մագնեզիումի սուլֆատ, բութիլեն գլիկոլ, հեքսանոլ երկպեպտիդ-3 նորլեյցին ացետատ, կարբոմեր, պոլիսորբատ 20, պալմիտոիլ քառապեպտիդ-7, պալմիտոիլ օլիգոպեպտիդ, լինալուլ։
Նախազգուշացումներ.
Միայն արտաքին օգտագործման համար։ Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։