Սվիսս Ժետալ հակաօքսիդանտ կոմպլեքս C 7մլ N4 76129

90,000 ֏
In stock
SKU
C3304P040121
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    Swiss Getal

Մաքուր վիտամին C-ի բարձր քանակությամբ շիճուկը պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վնասակար գործոններից, նվազեցնում է մաշկի ծերացման նշանները և երիտասարդացնում է այն։ Շիճուկը խթանում է կոլագենի սինթեզը, չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը, հավասարեցնում, պայծառացնում և բարելավում է մաշկի երանգը։  Խորհուրդ է տրվում ծխող և ծխողների շրջապատում գտնվող մարդկանց, սթրեսից և արևի ճառագայթներից վնասված մաշկ ունեցողներին։ Այն պարունակում է փոշի վիտամին C և գելային էմուլսիա,  որոնք լուծվում են իրար մեջ։

 

Օգտագործման եղանակը՝

ամպուլան բացել սլաքի ուղղությամբ, սեղմել սպիտակ կոճակը և սպասել մինչև փոշին խառնվի էմուլսիային։ Թափահարել ամպուլան, հեռացնել սպիտակ խցանը և ամրացնել կաթոցիչը։ Ամպուլան կարելի է պահել ոչ ավելի, քան 8-10 օր։ 5-6 կաթիլ շիճուկը քսել դեմքի, պարանոցի և դեկոլտեի մաքուր մաշկին, այնուհետև կիրառել խնամքի համար նախատեսված քսուքը։ Օգտագործել այն 1 ամիս։ 1 ամպուլան բավարար է 1 շաբաթվա ընթացքում՝ առավոտյան և երեկոյան կիրառման համար։

 

Բաղադրությունը՝

ջուր, ասկորբինաթթու, կապրիլիկ/կապրիկ եռգլիցերիդ, պրոպանդիոլ, գլիցերին, նատրիումի ակրիլատ/նատրիումի ակրիլոիլերկմեթիլ տաուրատի կոպոլիմեր, ֆենօքսիէթանոլ, իզոհեքսադեկան, էթիլհեքսիլգլիցերին, հիդրոլիզված ցորենի սպիտակուց, քսանտանային խեժ, պոլիսորբատ 80, իռլանդական մամուռ, սորբիտան օլեատ, գլյուտամատ երկացետատի քառանատրիումական աղ, գլյուկոզ, նատրիումի հիալուրոնատ։

 

Նախազգուշացում՝

նախատեսված է արտաքին օգտագործման համար։ Չօգտագործել ամառվա ընթացքում կամ արևի տակ գտնվելու ժամանակ, քանի որ կարող է առաջացնել պիգմենտացիա, իսկ կիրառման դեպքում անպայման օգտագործել մաքսիմալ պաշտպանող միջոց և խուսափել դրսում գտնվելուց։