HB էյչ Ընդ Բի ինտենսիվ բուժիչ նրբաքսուք ոտքերի ճաքի դեմ հարստացված ավոկադոյի յուղով և ալոե վերայով 100մլ 47276
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողHB Israel
Երկարատև կանգնած լինելը, արևը, քլորը, խոնավությունը, շոգը և փակ կոշիկները ստեղծում են դժվարություններ ոտքերի համար, և այդ պատճառով էլ ստեղծվել է ոտքերի համար լավագույն նրբաքսուքը։ Բուժիչ դեղաչափը նախատեսված է պաշտպանելու չոր, կոշտ, և ջրազրկված ոտքերը։ Հարստացված է ավոկադոյով, ալոեի հանուկով, մաքուր ձիթապտղի յուղով, շիի ծառի յուղով, որոնք փափկեցնում են մաշկը, կանխում մաշկի կոշտացումը, ճաքերի առաջացումը, թեյի ծառի յուղով, որն արդյունավետ է ոտքերի և եղունգների համար, երիցուկի յուղով, որը հանգստացնում է ոտքերը ։ Մեռյալ ծովի հանքային աղերը օգնում են հեռացնել մաշկի մահացած բջիջները։ Հարստացված է վիտամիններ A+E-ով։ Խորհուրդ է տրվում օգտագործել երկարատև ծանրաբեռնվածությունից հետո։
Օգտագործման եղանակը.
Լոգանքից հետո նրբաքսուքը մերսող շարժումներով քսել մաքուր ոտքերին՝հատկապես քնելուց առաջ/մինչև քնելը։ Նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։
Բաղադրությունը.
Ջուր, ստեարիլ ապիրտ, գլիցերիլ ստեարատ ԻԷ, գլիցերին, կապրիլիկ/կապրիկ եռգլիցերիդներ, իզոպրոպիլ միրիստատ, տալկ, հիդրոգենացված կոկոսի յուղ, ֆենօքսիէթանոլ, պարաֆին, գլիցերիլ պալմիտատ/գլիցերիլ ստեարատ, էթիլհեքսիլգլիցերին, սպիտակ մոմ, ստեարաթթու, միամյա արևածաղկի սերմերի յուղ, արգանիայի միջուկի յուղ, շիի ծառի յուղ, չիչխանի պտղի յուղ, ծովի աղ, դաղձ սովորականի խոտի յուղ, դառը նշի քաղցր յուղ, ժոժոբայի սերմերի յուղ, համամել վիրջինականի տերևների ջուր, Մեռյալ ծովի աղ, վաղենակ դեղատնայինի ծաղիկների հանուկ, ռետինիլ պալմիտատ, ալոեի տերևների հյութի փոշի, տոկոֆերիլ ացետատ, պրոպիլեն գլիկոլ, երիցուկ հռոմեականի ծաղիկների յուղ, թեյի ծառի տերևների յուղ, ձիթենի եվրոպականի պտղի յուղ, ավոկադոյի յուղ, տոկոֆերոլ, բենզիլ սպիրտ, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, եռէթիլեն գլիկոլ, բուրավետիչ, լիմոնոն, ալֆա իզոմեթիլ իոնոն, ցիտրալ։
Նախազգուշացումներ.
Միայն արտաքին օգտագործման համար։ Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում անմիջապես լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։