Ի՞նչ են ասում Ձեր լնդերը Ձեր բերանի մասին
Նախորդ էջ
01/04/2024

Ի՞նչ են ասում Ձեր լնդերը Ձեր բերանի մասին

Ի՞նչ են ասում Ձեր լնդերը Ձեր բերանի մասին

 

Իսկ դուք գիտեի՞ք, որ Ձեր լնդերի գույնը առողջության մասին շատ կարևոր ցուցանիշ է արտահայտում: Ամբողջ մարմնի առողջությունը սերտորեն կապված է բերանի խոռոչի վիճակի հետ։ Լնդային  հյուսվածքի, կազմի կամ գույնի ցանկացած փոփոխություն կարող է մատնանշել լնդերի  առողջության վատթարացման մասին:

 

Առողջ լնդերն ունեն բաց վարդագույն երանգ, երևում են “փքված” և չեն արյունահոսում: Լնդերի սպիտակավուն կամ մուգ գույները, արյունահոսությունը, կամ մանուշակագույն երանգը հանդիսանում են հիվանդության կամ վարակի ախտանիշ:

 

Ինչպիսի՞ տեսք ունեն առողջ լնդերը։

 

Լինդը փափուկ հյուսվածք է, որը ծածկում է ատամի արմատը բերանի խոռոչում։ Նրա  հիմնական գործառույթը ատամները ամրացնելն է՝ պաշտպանելով դրանք բազմաթիվ արտաքին գործոններից։

 

Առողջ լնդերը ամուր են և ունեն վառ վարդագույն երանգ: Գունավորումը կարող է տարբեր լինել՝ կախված յուրաքանչյուր մարդու մաշկի բնական երանգից: Թեև շատ բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ լնդերը բաց վարդագույն են, մուգ մաշկ ունեցողների մոտ լնդերը մի փոքր ավելի մուգ են:

 

Չնայած դրանք կազմում են բերանի խոռոչի լորձաթաղանթի փափուկ հյուսվածքի մի մասը, լնդերը պետք է ամուր մնան՝ ծածկելով ատամների ամբողջ արմատը։ Եթե լնդերը գտնվում են օպտիմալ առողջական վիճակում, ապա ոչ մի անհանգստություն կամ արյունահոսություն չպետք է լինի:

 

Լնդերի գույնի և առողջության փոխհարաբերությունները

 

Լնդերի գունափոխությունը կարող է լինել բերանի խոռոչի հիվանդության նախազգուշացում, ինչպիսին է պարոդոնտիտը: Լնդերի և ատամները պահող հյուսվածքների հիվանդությունը պահանջում է երկարատև բուժում՝ այն վերահսկելու և ավելի լուրջ խնդիրներից կանխարգելելու համար:

 

Պետք է նաև իմանալ, որ լնդերի որոշակի գույները կարող են կապված լինել մարմնի ընդհանուր առողջական այլ խնդիրների հետ ևս: Սկսած աուտոիմուն հիվանդություններից, որոնք ազդում են ինչպես լնդերի, այնպես էլ այլ հյուսվածքների վրա, մինչև տարբեր օրգաններից տարածվող կամ առաջացող քաղցկեղածին ախտանիշեր:

 

Լնդերի աննորմալ գունափոխման և դրա հնարավոր պատճառների իմացությունը շատ կարևոր է, որպեսզի կարողանաք ժամանակին գործել և վաղ ախտորոշում կատարել:

 

Եկեք հասկանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում տարբեր տեսակի լնդային գունափոխումները և ինչ անել դրանցից յուրաքանչյուրի ժամանակ։

 

Կարմիր լնդեր

 

Կարմիր լնդերը սովորաբար այտուցված տեսք ունեն և շատ զգայուն են: Կարմիր լնդերը հեշտությամբ արյունահոսում են ատամները խոզանակելիս, թելերի կամ միջատամնային խոզանակների օգտագործման ժամանակ:

 

Սա պարոդոնտալ հիվանդության ախտանիշ է, որն առաջանում է բերանի բիոֆիլմը կազմող բակտերիաների ակտիվությունից: Սկզբնական վարակը կոչվում է գինգիվիտ, բայց եթե այն ժամանակին չբուժվի, կարող է վերածվել պարոդոնտիտի, որի պարագայում այն անցնում է դեպի ոսկորներ և կապաններ, որոնք էլ պահում են ատամների արմատը:

 

Գինգիվիտը, որը նաև առաջանում է բերանի խոռոչի վատ հիգիենայի հետևանքով, տարածված է հղիության, հորմոնալ փոփոխություններով տառապող հիվանդների, ինչպես նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է շաքարախտը:

 

Մուգ լնդեր

 

Երբ լնդերը մուգ, շագանակագույն երանգ ունեն, հնարավոր է երկու պատճառ. առաջինը պայմանավորված է արևի չափազանց մեծ ազդեցությամբ, որը գունավորում է լնդերը այնպես, ինչպես մնացած մաշկը:

 

Երկրորդ պատճառը կարող է լինել ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինի առկայությունը, որը հայտնի է, որպես «ծխողի մելանոզ»: Դա պայմանավորված է նրանով, որ նիկոտինը մեծացնում է մելանինի արտազատումը հյուսվածքում՝ ի լրումն այլ թունավոր նյութերի կուտակման։

 

Լնդերի մելանոզը կամ լնդերի մուգ գույնը առաջանում է որոշ դեղամիջոցների օգտագործման դեպքում, ինչպիսիք են հակաբեղմնավորիչները կամ եռիցիկլիկ հակադեպրեսանտները:

 

Սպիտակ կամ գունատ լնդեր

 

Մյուս կողմից, եթե լնդերը տեսանելիորեն գունատվել են, դրա պատճառները միանգամայն տարբեր են։ Սպիտակ լնդերը գինգիվիտի նախանշան են, երբ ատամնափառը սկսում է կուտակվել լնդերի վրա: Այնուամենայնիվ, ամենատարածված պատճառն այն է, երբ մարդը տառապում է երկաթի դեֆիցիտի անեմիայից՝ երկաթի պակասի պատճառով։

 

Լնդերի վրա սպիտակ բծերը կարող են առաջանալ բերանի խոռոչի խոցերի պատճառով: Այլ պատճառներ են բերանի խոռոչի կանդիդոզը կամ “Candida albicans” սնկերի վարակը:

 

Խոցերը կարող են առաջանալ սթրեսի, հորմոնալ փոփոխությունների, ցածր պաշտպանվածության, վիտամինների պակասի, պրոթեզի քսման կամ նախաքաղցկեղային վնասվածքի հետևանքով։ Վերջինս խոց է, որը պահպանվում է և չի լավանում, որքան էլ ժամանակ անցնի։

 

Դեղին լնդեր

 

Գինգիվիտի դրսևորման մեկ այլ ձև է հանդիսանում լնդերի դեղնացումը: Կարմիր լնդերի պես, այս դեպքում էլ կա բորբոքում և ցավ, որոնք մեծ անհանգստություն են պատճառում հիվանդին:

 

Դեղին լնդերն աստիճանաբար դառնում են ավելի ու ավելի կարմրավուն, ունենալով մշտական արյունահոսություն և բարձր զգայունություն։ Առաջին իսկ ախտանիշների առկայության դեպքում խորհուրդ չի տրվում ատամնաբույժին այցը հետաձգել:

 

Մանուշակագույն լնդեր

 

Երբ գինգիվիտը խորանում է, լնդերը կարող են ամբողջովին դառնալ մանուշակագույն կամ լնդերի որոշ հատվածներում կարող են առաջանալ կապտուկներ: Առաջին մանուշակագույն բծերը հայտնվում են այն հատվածներում, որտեղ վարակը սկսում է ազդել ներքին հյուսվածքների վրա։

 

Այն ժամանակ, երբ գինգիվիտը վերածվում է պարոդոնտիտի հյուսվածքի բորբոքման, կարմիր լնդերը դառնում են ամբողջովին մանուշակագույն, ուժեղ այտուցով և մշտական արյունահոսությամբ:

 

Մոխրագույն լնդեր

 

Մոխրագույն լնդերը հստակ նշան են, որ իմունային համակարգը թուլացել է: Սթրեսի, հորմոնալ փոփոխությունների կամ ծխելու հետևանքով լնդերը դառնում են մոխրագույն և խամրած:

 

Որոշ բակտերիալ և սնկային վարակներ նույնպես կապված են գորշ լնդերի հետ: Վարակման առաջին փուլում չափազանց հրատապ է դիմել մասնագետի, որպեսզի խնդրին հնարավորինս շուտ տրվի լուծում:

 

Ե՞րբ այցելել ատամնաբույժին

 

Լնդերի գույնի փոփոխության դեպքում խորհուրդ է տրվում այցելել ատամնաբույժին՝ խնդիրը ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար։

 

Շատ դեպքերում, ատամնաբույժի կանոնավոր այցելությունները տարվա ընթացքում լավագույն միջոցն են հանդիսանում, լնդերի վիճակը շարունակաբար ստուգելու համար:

 

Ինչպես նաև, եթե նկատում եք արյունահոսություն խոզանակով մաքրելու ժամանակ, անհարմարության զգացողություն, բորբոքում, ցավ կամ լնդերի նստոցում, մի հապաղեք և արագ դիմեք ատամնաբույժի։

 

Ինչպե՞ս պահպանել առողջ լնդեր

 

KIN Gingival Complex շարքը հատուկ մշակված է լնդերի ինտենսիվ խնամքի համար: Նպատակն է պահպանել լնդերի առողջությունը, կանխել ատամնաբուժական բիոֆիլմի ձևավորումը և լնդային հյուսվածքի տոնուսավորումը:

 

Ինչպես KIN Gingival Complex ատամի մածուկը՝ քլորհեքսիդին բիգլյուկոնատով, Ալֆանտա կոմպլեքսով և ցետիլպիրիդինիում քլորիդով, այնպես էլ նաև նույն բանաձևով բերանի խոռոչի ողողման հեղուկ KIN Gingival Complex-ը բարելավում է լնդերի վիճակը՝ ամրապնդելով դրանց բնական պաշտպանությունը:

 

Խորհրդակցեք Ձեր ատամնաբույժի հետ Ձեր լնդերի խնամքի հատուկ բուժման համար, որպեսզի կանխեք բոլոր տեսակի պարոդոնտալ հիվանդությունները և վարակները:

 

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ են ասում Ձեր լնդերը Ձեր բերանի մասին
01/04/2024
Ձեր լնդերի գույնը առողջության մասին շատ կարևոր ցուցանիշ է արտահայտում: Ամբողջ մարմնի առողջությունը սերտորեն կապված է բերանի խոռոչի վիճակի հետ։ Լնդային  հյուսվածքի, կազմի կամ գույնի ցանկացած փոփոխություն կարող է մատնանշել լնդերի  առողջության վատթարացման մասին:
Կարդալ ավելին
Frais Monde իտալական ապրանքանիշը Հայաստանում
24/11/2023
Frais Monde իտալական ապրանքանիշը հանդիսանում է հավերժական էլեգանտության և նրբագեղության վառ օրինակ: Frais Monde-ն առաջարկում է միջոցներ, որոնք ոչ միայն բնական են, այլև օժտված հատուկ հատկանիշներով, որոնք առանձնացնում են նրանց բազմաշերտ շուկայում:
Կարդալ ավելին
Instant Cosmetics։ ակնթարթային գեղեցկության ֆրանսիական սահմանումը
30/10/2023
Որակը Instant կոսմետիկայի հիմնասյունն է: Բրենդը մանրակրկիտ ընտրում է լավագույն բաղադրիչները, որպեսզի համոզված լինի, որ իր արտադրանքը և՛ անվտանգ է, և՛ արդյունավետ: Շքեղ շիճուկներից մինչև վառ շրթներկներ՝ Instant-ի տեսականու յուրաքանչյուր ապրանք պատրաստված է առավելագույն խնամքով:
Կարդալ ավելին