Frais Monde իտալական ապրանքանիշը Հայաստանում
Նախորդ էջ
24/11/2023

Frais Monde իտալական ապրանքանիշը Հայաստանում

Frais Monde իտալական ապրանքանիշը Հայաստանում

 

Ներկայիս գեղեցկության և խնամքի աշխարհում, որը մշտապես զարգանում է, և նոր ապրանքանիշեր են գալիս ու գնում, Frais Monde-ը հանդիսանում է հավերժական էլեգանտության և նրբագեղության վառ օրինակ: Այս իտալական ապրանքանիշը գրավել է բազմաթիվ հաճախորդների սրտերը ամբողջ աշխարհում՝ մի շարք պատճառներով: Ունենալով հարուստ ժառանգություն և որակին նվիրվածություն՝ Frais Monde-ն առաջարկում է միջոցներ, որոնք ոչ միայն բնական են, այլև օժտված հատուկ հատկանիշներով, որոնք առանձնացնում են նրանց բազմաշերտ շուկայում:

 

Frais Monde-ն ավելին է, քան պարզապես բրենդ։ Այն համարվում է նաև իտալական ժառանգություն։ Frais Monde ընտրելու ամենաազդեցիկ պատճառներից մեկը հավերժական գեղեցկության հանդեպ նրա անսասան հավատարմությունն է։

 

Frais Monde-ի հաջողության կարևորագույն գրավականը նրա՝ արտադրանքի նկատմամբ մանրակրկիտ մոտեցումն է: Յուրաքանչյուր կոսմետիկ միջոց պատրաստված է խնամքով՝  ընտրված լավագույն բաղադրիչներով: Frais Monde-ն արտադրում է բարձրորակ, օրգանական և բնական պրոդուկտներ՝ ապահովելով, որ դրանք ոչ միայն գեղեցիկ տեսք հաղորդեն գնորդին, այլև նպաստեն մաշկի առողջությանը: Հիմքում թերմալ ջուրն է,որը սկիզբ է առնում հազարամյա մաքուր աղբյուրից: Պատրաստված է Ռեպոլեի սուլֆատային ջրի հիման վրա, որի մաշկաբանական հատկությունները հաստատված են Առողջապահության նախարարության կողմից (d.d. 6.6.2011), ըստ որի՝ թերմալ կոսմետիկան արդյունավետ և բնական է:

 

Ռեպոլեի ջուրը հարմարվում է մաշկին՝ ապահովելով նրա ֆունկցիոնալությունը: Թերմալ կոսմետիկան նորարարական է և անփոխարինելի, քանի որ նրա բաղադրության մեջ առկա բոլոր օգտակար հատկությունները փոխանցվում են մաշկին։



Frais Monde տեսականին Asteria-ում

 

Եկեք ծանոթանանք մեր դեղատներում և օնլայն դեղատանն առկա տեսականու հետ և հասկանանք յուրաքանչյուրի օգտագործման առավելություններն ու անհրաժեշտությունը։

 

EXIGEANT Լիֆթինգ շարք

Ինչու՞ օգտագործել EXIGEANT լիֆթինգ շարքը

 

Լիֆթինգ շարքը պատրաստվում է Ֆլավոնոիդներով, բետագլյուկաններով և բույսերի պեպտիդներով։ Այս շարքի ապրանքատեսականին ներառում է լիֆթինգ քսուք, աչքերի շուրջ շիճուկ, լիֆթինգ շիճուկ։ Սրանք իդեալական են մաշկի առաձգականությունը

բարելավելու, կնճիռների և ազատ ռադիկալների դեմ պայքարի համար:

 

Լիֆթինգ քսուք

Ցերեկային քսուք դեմքի համար, որը պահպանում է դեմքի թարմությունը, կանխում է նոր սկսվող կնճիռների առաջացումը և մաշկին հաղորդում է էլաստիկություն: Մաշկը դառնում է տոնավորված, հարթ և ձիգ: Խթանում է մաշկի վերականգնողական և պաշտպանիչ գործընթացները։ Տալիս է խորը լիֆթինգ էֆեկտ, երիտասարդացնում է մաշկը՝ խթանելով մաշկի բնական պաշտպանությունը և բջջային նյութափոխանակությունը: Որպես արդյունք՝ մաշկը դառնում է ձգված, հարթ և առաձգական:

 

Շիճուկ աչքի շուրջ  

 

Խտացված շիճուկ է, որն անմիջապես տալիս է աչքի ուրվագծին էլաստիկություն և ձգվածություն։ Նախատեսված է զգայուն մաշկի համար։ Վերականգնում է մաշկի փայլն ու թարմությունը, մաշկին հաղորդում է խորը լիֆթինգ էֆեկտ, երիտասարդացնում է այն, խթանում է մաշկի բնական պաշտպանությունը և բջջային նյութափոխանակությունը։ Շիճուկն ունի ձգող և էլաստիկ ազդեցություն, վերականգնում է էպիդերմիսը, մաշկը դառնում է ձգված, հարթ և էլաստիկ։ 

 

Լիֆթինգ շիճուկ

 

Մաքուր հումքից խտացված շիճուկ է, որը շատ հագեցված և արագ լիֆթինգ էֆեկտ է ապահովում Ձեր մաշկին: Արդյունավետորեն հարթեցնում է կնճիռները: Օգտագործվում է գիշերը՝ լրացնելու և ուժեղացնելու ցերեկային լիֆթինգ քսուքի ազդեցությունը: Այն ունի ուժեղ հակառադիկալ և էպիդերմիսը վերականգնող ազդեցություն: Քսուքը օգտագործելիս Դուք կտեսնեք խորը լիֆթինգ էֆեկտ, այն երիտասարդացնում է մաշկը, խթանում մաշկի

բնական պաշտպանությունը և բջջային նյութափոխանակությունը, ունի մաշկը ձգող և

Էլաստիկացնող ազդեցություն: Որպես արդյունք՝ մաշկը մնում է ձիգ, հարթ և էլաստիկ։ Վերականգնում է էպիդերմիսը, տալիս է մաշկին երիտասարդ և հարթ տեսք:



EXIGEANT Հակասթրես շարք

 

Ինչու՞ օգտագործել EXIGEANT հակասթրես շարքը

 

Հակասթրես շարքը պատրաստվում է բետագլյուկանների, ֆերմենտների, մաքրված սպիտակուցների հիմքով, ճարպաթթուների և վիտամինների բուսական համալիրով։ Այս շարքից մեզ մոտ ցուցադրված են հակասթրեսային քսուքը և շիճուկը։ 

 

Մաշկն ամեն օր ենթարկվում է սթրեսի, ինչը նպաստում է նրա ծերացմանը։ Սթրեսի և արտաքին աղտոտիչների, ազատ ռադիկալների բացասական հետևանքների դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում օգտագործել այս միջոցը, որը հանգստացնում և պաշտպանում է մաշկը՝ վերականգնելով հարմարավետության զգացումն ու փայլը: 

 

Հակասթրեսային քսուք

 

Հակասթրեսային քսուքը արագ գործող ցերեկային քսուք է, որը դեմքի մաշկին հաղորդում է հանգստություն և փայլ: Ապահովում է հուսալի պաշտպանություն ագրեսիվ արտաքին գործոններից, ինչպես նաև ունի հակաբորբոքային ազդեցություն, խթանում է մաշկի պաշտպանությանը: Հանգստացնում և պաշտպանում է մաշկը՝ վերականգնելով նրա հարմարավետության զգացումն ու փայլը, վերականգնում է մաշկի հոգնած տեսքը, պայքարում է ազատ ռադիկալների դեմ։ Քսուքի արագ և խորը ներթափանցումը վերականգնում է մաշկի էլաստիկությունը և փայլը, վերացնում է թուլացվածությունը: Մաշկը ձեռք է բերում թարմություն և հանգստություն։

 

Հակասթրեսային շիճուկ

 

Հակասթրեսային շիճուկը օժտված է բարձր խտացված ակտիվ բաղադրիչների տոկոսով,

նախատեսված է դեմքի հատկապես զգայուն հատվածների համար։ Օգտագործվում է

գիշերը՝ ուժեղացնելու համար հակասթրեսային ցերեկային քսուքի ազդեցությունը: Դեմքի՝

հատկապես զգայուն հատվածների համար, խտացված շիճուկն ունի հատուկ

հակաաղտոտող ազդեցություն, պայքարում է ծերացման դեմ, ձգում է մաշկը և պայքարում դեգրադացիայի պրոցեսների դեմ՝ պահպանելով նրա առաձգականությունն ու երիտասարդությունը։

 

Շիճուկը հանգստացնում և պաշտպանում է մաշկը՝ վերականգնելով նրա հարմարավետության զգացումն ու փայլը։ Վերականգնում է հոգնած մաշկի տեսքը՝ դարձնելով այն ավելի տոնուսային։ Մաշկը թարմ և հանգստացած տեսք է ստանում։ Խթանում է բջջային նյութափոխանակությունը, մաշկը դարձնում է ավելի

առաձգական և երիտասարդ:

 

Defense Skin BIO շարք

 

Defense Skin-ը 100% բնական արտադրանք է, որը զերծ է մաշկը գրգռող բոլոր նյութերից: Նորարական կոսմետիկ միջոց է, որը հարստացված է թերմալ ծծմբային ջրով (յուղեր և օրգանական և ԳՄՕ-ից զերծ մշակաբույսերի քաղվածքներ): Արտադրվում է բուսական էմուլգատորներով և բնական կոնսերվանտներով, առանց նիկելի և PEG-ի: Bio Defense կոսմետիկայի ստեղծումն ու արտադրությունը պաշտպանում է շրջակա միջավայրը և մարդուն:

 

Բնական ածխաջրերի շնորհիվ միջոցը պաշտպանիչ շերտ է ստեղծում մաշկի վրա` խոնավեցնելով մաշկը: Այն ունի մաշկը վերականգնող և հանգստացնող ազդեցություն: Մինչև 85%-ով վերականգնում է գրգռված և վնասված մաշկի կենսունակությունը: Բնական պաշտպանիչ ֆիլտրերի շնորհիվ պաշտպանում է մաշկը վնասակար արտաքին գործոններից, ազատ ռադիկալներից, միջավայրի աղտոտվածությունից և սթրեսից:

 

Pro bio age շարք

 

Pro bio age-ը հակատարիքային դեմք-աչք շարք է, որը ստեղծվել է երեք հիմնական նպատակով՝ 

  • Արդյունավետ հակատարիքային միջոցներ՝ տարբեր տարիքի ծերացման նշանների դեմ պայքարելու համար (թերմալ հիմք),
  • Շրջակա միջավայրի և մարդկանց պահպանում ՝ օրգանական և ԳՄՕ-ից զուրկ մշակաբույսերից ստացված էքստրակտների և յուղերի օգտագործման միջոցով: 
  • Դիմացկունություն և անվտանգություն մաշկի համար, պրոդուկտ՝ առանց PEG-ի, առանց էթոքսիլատների, առանց նիկելի, առանց պարաբենների:

 

Հակատարիքային միջոցների հավաքածու է՝ առաջին կնճիռների և ծերացման նշանների դեմ պայքարելու համար։ Պատրաստված է սիլենով և լիմոնի էքստրակտով։ Արդյունավետ հակատարիքային միջոց է ծերացման նշանների դեմ պայքարելու համար, որը պահպանում է շրջակ միջավայրը և մարդկանց՝ օգտագործելով օրգանական, ԳՄՕ-ից զուրկ յուղերի էքստրակտներ: Նախատեսված է 30 տարեկանից, առաջին կնճիռների, տարիքային նախանշանների դեմ։ Ունի վերականգնող, կանխարգելող և ռեգեներացնող հատկություններ։

 

Դեմքի յուղեր

 

Frais Monde-ի յուղերի տեսականին ներառում է 100% բնական, ակտիվ, մաքուր յուղեր, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով։ Մեզ մոտ կարող եք գտնել արգանի, բոռաժի, մուլտիվիտամինային խառնուրդով (վիտամին A և E), նուշի և գիշերային գարնանածաղկի, մակադամիայի և կանեփի օրգանական յուղեր՝ նախատեսված դեմքի համար։ 

 

Թերմալ ջուր

 

Frais Monde-ի հիմք հանդիսացող թերմալ ջուրը, որը օժանդակ նյութ է համարվում բոլորի համար, Frais Monde-ի համար անբաժան բաղադրիչ է` իր ապացուցված ակտիվությամբ: Չեն պարունակում պոլիէթիլեն, պարաբեններ, նիկել, քիմիակա նյութեր և կենդանական ածանցյալներ, պարաֆիններ, սիլիկոններ և հանքային յուղեր:

 

Ռեպոլեի ծծմբային ջուրը եզակի հանքային աղբյուր է, որը հոսում է Նետո գետի անաղարտ հովտում, որն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն (հնագույն ժամանակներից ի վեր տեղի բնակչության կողմից հայտնի է եղել իր մաշկաբանական հատկություններով):

 

Այն ի հայտ է գալիս 200 մետր խորության վրա մաքուր պայմաններում՝ բարդ էկոլոգիական հավաքման համակարգի միջոցով, այն փաթեթավորվում է աղբյուրում՝ երաշխավորելով կենսաբանական մաքրությունը և արդյունավետությունը (այն երբեք չի շփվում օդի և լույսի հետ): 1 Լիտր ջերմային ջրից ստացվում են մի քանի գրամ հանքային աղեր, որոնք իր բաղադրության մեջ պարունակում են եզակի և չկրկնվող տարրեր։ Հետաքրքիր է, որ ոչ մի սինթետիկ բաղադրիչ չի կարող այս էֆեկտները բնական ճանապարհով ստանալ։

 

100% բնական ակտիվ բաղադրիչներ

 

Բնական ակտիվ բաղադրիչները ամբողջովին բնական և բարձր արդյունավետությամբ լուծույթներ են՝ կաթիլների տեսքով։

 

Մեզ մոտ ներկայացվում է 4 ապրանքատեսակ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է մեկ ակտիվ բաղադրիչ։ Դրանք են՝ հիալուրոնաթթու, վիտամին C, կոլագեն, բուսական ցերամիդներ։ Այս շարքը ստեղծվել է ամբողջովին բնական և նորարարական արտադրանքը հասանելի դարձնելու համար, որոնք բաղկացած լինելով ՄԵԿ ԱԿՏԻՎ ԲԱՂԱԴՐԻՉԻՑ, իրենց ֆունկցիաները կատարում են լիարժեք և բարձր էֆեկտիվությամբ:

 

Ընտրված են բուսական ծագման 4 ակտիվ բաղադրիչներ, որոնց նպատակն է պայքարել մաշկի ամենակարևոր խնդիրների դեմ և լուծել դրանք, ինչպիսիք են՝ կնճիռներ, մաշկի առաձգականության կորուստ, ջրազրկում և զգայունություն, հետքեր և պիգմենտներ։

 

Ակտիվ բաղադրիչների մաքրությունը խստորեն վերահսկվում է արտադրողի կողմից՝ առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար: Լավ են ներծծվում և յուրացվում՝ անկախ մաշկի տեսակից, հետևաբար նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար:



Whitening շարք

 

Այլ կերպ ասած՝ սպիտակեցում մաշկի հետքերի դեմ։ Սա բնական նորարարություն է դեմքի առողջ փայլի համար՝ խաղողից, մոշից և գետնանուշից ստացված բնական հակաօքսիդանտներով, կայունացված վիտամին C-ի հիմքով, առանց պարաբենների։

 

Այն հզոր պոլիֆենոլային հակաօքսիդանտ է, որը ճնշում և արգելափակում է մելանինի արտադրությունը, որը պատասխանատու է մաշկի վրա հետքերի առաջացման համար: Արդյունավետ է և նախատեսված է մաշկի բոլոր տեսակների բուժման համար՝ պիգմենտային հետքերից մինչև արևից առաջացած հետքերը: Ակտիվությունը ուժեղանում է գլյուկոզայի և կայունացված վիտամին C-ի փոխազդեցությամբ, որն ունի արտահայտված սպիտակեցնող հատկություն և խթանում է կոլագենի սինթեզը:

 

Քննարկված Frais Monde-ի ապրանքատեսականին կարող եք գտնել ինչպես Աստերիա դեղատների ցանցում, այնպես էլ Աստերիա օնլայն դեղատանը:

 

Սիրով՝

Աստերիա

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Youth Lab՝ Գիտական մոտեցում մաշկի խնամքին, այժմ հասանելի է Աստերիա դեղատների ցանցում և օնլայն դեղատանը
12/12/2024
Իսկ դուք գիտե՞ք, որ հունական Youth Lab-ի՝ նորարարական և մեծ պահանջարկ ունեցող մաշկի խնամքի միջոցները արդեն հասանելի են Հայաստանում, և պաշտոնական ներկայացուցիչը Աստերիա դեղագործական ընկերությունն է։
Կարդալ ավելին
Ի՞նչ են ասում Ձեր լնդերը Ձեր բերանի մասին
01/04/2024
Ձեր լնդերի գույնը առողջության մասին շատ կարևոր ցուցանիշ է արտահայտում: Ամբողջ մարմնի առողջությունը սերտորեն կապված է բերանի խոռոչի վիճակի հետ։ Լնդային  հյուսվածքի, կազմի կամ գույնի ցանկացած փոփոխություն կարող է մատնանշել լնդերի  առողջության վատթարացման մասին:
Կարդալ ավելին
Frais Monde իտալական ապրանքանիշը Հայաստանում
24/11/2023
Frais Monde իտալական ապրանքանիշը հանդիսանում է հավերժական էլեգանտության և նրբագեղության վառ օրինակ: Frais Monde-ն առաջարկում է միջոցներ, որոնք ոչ միայն բնական են, այլև օժտված հատուկ հատկանիշներով, որոնք առանձնացնում են նրանց բազմաշերտ շուկայում:
Կարդալ ավելին