Crevil Cosmetics: Բացահայտելով գերմանական շքեղությունն ու որակը գեղեցկության մեջ
Նախորդ էջ
25/10/2023

Crevil Cosmetics: Բացահայտելով գերմանական շքեղությունն ու որակը գեղեցկության մեջ

Crevil Cosmetics: Բացահայտելով գերմանական շքեղությունն ու որակը գեղեցկության մեջ

 

Crevil Cosmetics & Pharmaceuticals-ը գերմանական բրենդ է, որը մշակում, արտադրում և տարածում է գեղեցկության, դեղագործական և կենսակերպի նորարարական ապրանքների լայն տեսականի, որոնք համապատասխանում են գերմանական և եվրոպական արդյունաբերական չափանիշներին։ Բրենդի բոլոր ապրանքանիշները համապատասխանում են Good Manufacturing Practice / GMP/-ի, ISO-ի չափանիշներին։ Crevil-ի պրոդուկտները վաճառվում են ամբողջ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Ասիայում և Աֆրիկայում։

 

Crevil-ի գործունեության հիմքում ընկած է որակի կառավարման ամուր և համապարփակ համակարգը: Այս համակարգը ապահովում է, որ դրա սկզբունքները ոչ միայն լինեն տեսական հասկացություններ, այլ նաև ակտիվորեն կիրառվեն գործնականի մեջ: Այստեղ որակի կառավարման համակարգի շարունակական կատարելագործումը մնում է առաջնային նպատակ, քանի որ բրենդը ձգտում է հասնել հաճախորդների բավարարվածության ամենաբարձր մակարդակներին:

 

Crevil-ը անսասան է մնում կատարելության ձգտման մեջ, ուստի պարբերաբար ներդրումներ է կատարում ամենաարդիական սարքավորումների և արտադրական մեքենաների մեջ, որոնք ստացվում են առաջատար միջազգային արտադրողներից: Այս ռազմավարական մոտեցումը երաշխավորում է, որ արտադրանքի զարգացման յուրաքանչյուր փուլ անթերի կերպով համընկնում է համաշխարհային ճանաչված նորմերի հետ՝ երաշխավորելով անզուգական գերազանցություն:

 

Crevil-ի արժեքները

 

ՄՏԱԾԵԼ ԻՆՉՊԵՍ ՀԱՃԱԽՈՐԴ

 

Բրենդը հաճախորդներին մշտապես պահում է ուշադրության կենտրոնում՝ լսելով նրանց, ձգտելով լիովին հասկանալ ու կանխատեսել նրանց փոփոխվող կարիքները և անել առավելագույնը՝ բարձրակարգ ապրանքներ մատուցելու համար:

 

ԱՐԺԵՎՈՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ

 

Crevil-ը համարում է մարդկանց որպես իր հաջողության աղբյուր: Լինելով վստահելի, բաց, ազնիվ և հարգալից իր գործընկերների նկատմամբ, բրենդն ակնկալում է արդար վերաբերմունք, առաջընթաց և հնարավորություններ հետագա համագործակցությունները զարգացնելու:

ՆՎԻՐՎԵԼ ԳԵՐԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՁԳՏՄԱՆԸ

 

Crevil-ը գերազանցության է հասնում իր արտադրանքներում, գործընթացներում և ծառայություններում համատեղ գիտելիքների, անհատական զարգացման, շարունակական կատարելագործման, անվտանգության և աշխատանքների կատարման լավագույն մակարդակի միջոցով:

 

ՁԵՌՆԱՐԿԵԼ

 

Բրենդի անձնակազմի բոլոր օղակները միասին ստեղծել են մի դինամիկ մշակույթ, որը խրախուսում է նախաձեռնողականությունը, ճկունությունը և նորարարությունը՝ ռազմավարական նպատակներին հասնելու համար: Ինչը նշանակում է, որ բրենդը մշտապես իր թիմից ակնկալում է փոփոխությունների և նոր գաղափարների մտահղացումներ:

 

ԼԻՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

 

Crevil-ը ցուցաբերում է ազնվություն՝ տեր կանգնելով այն ամենին, ինչը իրենից ակնկալվում է և ամբողջությամբ պատասխանատվություն է կրում բրենդի գործողությունների համար: Crevil-ը, որպես կոսմետիկ միջոցների արտադրող և վաճառող, հարգում է շրջակա միջավայրի պաշտպանության կանոնները:

 

ԱՇԽԱՏԵԼ ԳԼՈԲԱԼ

 

Crevil-ը համագործակցում է ոչ միայն լոկալ սահմաններում, այլ նաև՝ դրա սահմաններից դուրս: Բրենդը մշտապես խրախուսում է բաց լինելը, թափանցիկությունը և տեղեկատվության ու գիտելիքի փոխանակումը միջազգային հարթակներում:

 

Այս ամենի արդյունքն իհարկե խոստանում է լինել որակյալ և հուսալի՝ կոսմետիկայի և խնամքի անընդհատ աճող ներկայիս աշխարհում։ Այժմ եկեք ծանոթանանք Crevil գերմանական բրենդի այն տեսականուն, որը ցուցադրված է Աստերիա դեղատնային ցանցերում և օնլայն դեղատանը։

 

Լիպօքսիգեն Խնամքի համակարգ՝ ակնեի հակված մաշկի համար

 

Crevil Lipoxygen-ը խնամքի հատուկ եռափուլ համակարգ է, որը նախատեսված է զգայուն մաշկի համար: Այս հավաքածուի պրոդուկտները չեն պարունակում յուղեր, չեն առաջացնում կոմեդոններ, բուսական են և ենթակա են ամենօրյա օգտագործման, ինչպես նաև՝ պարունակում են բազմաթիվ բաղադրիչներ որոնք վերացնում են ակնեի առաջացման հիմնական պատճառները:

 

Հավաքածուի մեջ մտնում են երեք հիմնական խնամքի միջոցներ՝ 

 

  • Լիպօքսիգեն մաքրող գել,

Որը շերտազատում, սնուցում և մաքրում է մաշկը շնորհիվ իր հիմնական երկու բաղադրիչների՝ 2% սալիցիլաթթվի և լիպո-հիդրօքսիթթվի (LHA), որոնք հեռացնում են էպիդերմիսի մահացած բջիջները և աղտոտվածությունը խցանված ծակոտիներից, նվազեցնում են ավերորդ ճարպը և վերացնում բակտերիաները,որոնք առաջացնում են 

բորբոքում և ակնե:

  • Լիպօքսիգեն գունաբացող լուծույթ,

Լուծույթը մաքրում և սպիտակեցնում է մաշկը, շերտազատում և ազդում է մաշկի կառուցվածքի վրա՝ հաղորդելով պայծառ և փայլուն երանգ: 

 

  • Լիպօքսիգեն SOS վերականգնող շիճուկ

Թեթև շիճուկ է՝ առանց յուղային բաղադրիչների: Շիճուկի հիմնական ազդող նյութը նիացինամիդն է, որը հանգստացնում է գրգռված մաշկը, նեղացնում է ծակոտիները, վերականգնում է մաշկի առաձգականությունը, կանխում է հետքերի առաջացումը, վերացնում է մաշկի թերությունները:



Կրեվիլ Q10 Total Repair դեմքի լվացվելու գել

 

Q10 Total Repair-ը դեմքի լվացվելու գել է, որն ապահովում է մաշկի PH բալանսը: Այն իդեալական է դեմքի մաքրման և դիմահարդարումը հեռացնելու համար: Այս գելը մաշկը դարձնում է փափուկ, թավշյա և թարմ՝ իր մեջ առկա բաղադրիչների շնորհիվ: Նախատեսված է բոլոր տեսակի մաշկերի համար: Գլխավոր բաղադրիչներն են՝ ալոե վերայի հանուկ, որը խոնավեցնում և փափկեցնում է մաշկը, նրան հաղորդելով առաձգականություն ու թարմություն, երիցուկի հանուկ, որը ունի հակաբորբոքային, հանգստացնող, հակաքորային, վնասված և գրգռված մաշկը վերականգնող հատկություններ:

 

ԼԱՆԿՈ մեդ արևապաշտպան կրեմ SPF50+

 

Այս արևապաշտպանը մաշկի վրա առաջացնում է պատնեշ, որն անդրադարձնում է արևի ճառագայթները: Պարունակում է պանտենոլ, որը հարթեցնում և վերականգնում է մաշկը: Կրեմն ունի անտիօքսիդանտ ազդեցություն: Այն ապահովում է արդյունավետ պաշտպանություն UVA և UVB ճառագայթներից,որով պաշտպանում է մաշկը ֆոտոծերացումից, բջիջների վնասումից և այլ UV ճառագայթներով պայմանավորված մաշկային խնդիրներից: Նշենք նաև, որ արևապաշտպանը չի պարունակում ալերգիկ բուրավետիչներ, ակտիվացնում է մաշկի բնական իմունիտետը, ինչպես նաև՝ պարունակում է վիտամին E, որով պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի աղտոտվածությունից։

 

Էքզիտանս Անտի-Դենդրաֆ հակաթեփային շամպուն մազաթափության դեմ

 

Anti-dandruff շամպունը թեփից մաքրող միջոց է։ Այս շամպունը մաքրում և հանգստացնում է գլխամաշկը թեփից, վերացնում է սնկային ֆոնը, որը բերում է մաշկի չորացմանը և թեփի առաջացմանը։ Նուրբ և հարմարավետ միջոց է ամենօրյա օգտագործման համար։ Նշենք, որ այս շամպունը փորձարկված է մաշկաբանների կողմից և PH-ը հարմարեցված է գլխամաշկին։

 

Էքզիտանս ՆԻՈԳԵՆ շամպուն կանանց համար մազաթափության դեմ

 

Niogen շամպունը իրենից ներկայացնում է բուժում մազաթափության դեմ։ Տեսանելիորեն բարելավում է մազերի քանակն ու որակը։

 

Բնությունից ստացված նիոգենը բուսաբանական ակտիվ բաղադրիչների համակցություն է, որը խթանում է մազերի աճը, մեծացնում է բջջային էներգիան, նվազեցնում է մազաթափությունը, ամուր տեսք է հաղորդում մազերին։

3 բույսերի համադրությունը (սաղավարտուկ բայկալյան, փափուկ ցորենի ծիլեր և

սոյայի ծիլեր) մեծացնում է բջջային էներգիան (ԱԵՖ)՝ և ակտիվացնում ֆոլիկուլների ցողունային բջիջները՝ միաժամանակ պաշտպանելով նրանց ծերացումից: Նիոգենը ֆոլիկուլներին ապահովում է շաքարով, որոնք միանում են կիտրոնաթթվի ցիկլին և մեծացնում բջջային շնչառությունը: 

 

Նիոգենի հիմնական ֆունկցիաները ներառում են գլիկոզի և ԱԵՖ-ի արտադրության ավելացում, ֆոլիկուլների ակտիվացում, ցողունային բջիջների ակտիվացում, նոր անագեն փուլի խթանում, որը հանգեցնում է մազերի աճի և մեծ խտության և այլն։

 

Կարևոր փաստ է այն, որ Էքզիտանս ՆԻՈԳԵՆ շամպունը անցել է մաշկաբանական փորձարկումներ, և դրա PH-ը հարմարեցված է գլխամաշկին: 

 

Էքզիտանս ԿՈՖԵԻՆ շամպուն մազաթափության դեմ

 

Շամպունը թիրախավորում է DHT (դիհիդրոտեստոստերոն) հորմոնը, որը պատասխանատու է մազերի կորստի համար։ DHT-ն կապվելով մազի ֆոլիկուլի հետ կանխարգելում է վիտամինների, պրոտեինների և միներալների մուտքը ֆոլիկուլ, որոնք անհրաժեշտ են մազի աճի համար։ Շամպունը ունի դրական ազդեցություն մազարմատի բջիջների վրա։ Այն նպաստում է ԱԵՖ-ի սինթեզին, որը անհրաժեշտ է մազի աճի փուլին և մազի շարունակական աճին։ Փորձարկված է մաշկաբանների կողմից՝ PH-ը հարմարեցված է գլխամաշկին։

 

Կրեվիլ կրեմ Վիտամին E, չեզոք pH

 

Կրեվիլ վիտամին E քսուքը կանոնավոր օգտագործման դեպքում հարթացնում, փափկացնում, սնուցում և թարմացնում է մաշկը։ Վիտամին E-ով կրեմն ունի հանգստացնող ազդեցություն մաշկի վրա, ինչպես նաև բարելավում է մաշկի կառուցվածքը։ Կրեվիլ վիտամին E կրեմը հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։

 

Կրեվիլ մարմնի կարագ կրեմ Կակաո, չեզոք pH

 

Կրեվիլ Կակաոյի կարագ քսուքը մաշկին տալիս է արժեքավոր սննդանյութեր, որոնց շնորհիվ հարթացնում և պաշտպանում է մաշկը։ Կակաոյի կրեմ-կարագը խոնավացնում է մաշկը և կանխում մաշկի չորությունը: Կանոնավոր օգտագործման դեպքում բարելավում է մաշկի տեսքը։

 

Կրեվիլ փափկեցնող կրեմ Կալենդուլա, չեզոք pH

 

Խոնավացնող, մաշկը խնամող և հանգստացնող կրեմը կիրառելի է ամբողջ մարմնի խնամքի համար: Առանձնահատուկ սնուցում է մաշկը հատկապես լոգանքից հետո:

 

Կրեվիլ կրեմ Հալվե, չեզոք pH

 

Կրեվիլ Ալոեի կրեմը խորը խոնավեցնում, ինտենսիվորեն փափկեցնում է մաշկը, մաշկին հաղորդում է թարմ և առողջ տեսք: Իդեալական է ամենօրյա օգտագործման համար, հատկապես չոր և զգայուն մաշկի համար:

 

Կրեվիլ բալզամ-գել Բևեռային արջ

 

Կրեվիլ բալզամ-գել Բևեռային արջը իր արժեքավոր դեղաբույսերի հանուկների շնորհիվ  ապահովում է ջերմության հաճելի զգացողություն։ Խորհուրդ է տրվում մկանացավերի և հոդացավերի դեպքում՝ որպես տաքացնող միջոց։ Հարմար է մեջքին, մկաններին, հոգնած ոտքերին և ոտնաթաթերին օգտագործելու համար։ Իդեալական է տաքացնող մերսումների համար։

Այս բալզամ-գելը ջրում լուծվող է և չի պարունակում ճարպեր: Նախատեսված չէ փոքր երեխաների համար:

Թվարկված բոլոր Crevil-ի ապրանքատեսականին կարող եք գտնել ինչպես Աստերիա դեղատների ցանցում, այնպես էլ Աստերիա օնլայն դեղատանը:

 

Սիրով՝

Աստերիա



ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ են ասում Ձեր լնդերը Ձեր բերանի մասին
01/04/2024
Ձեր լնդերի գույնը առողջության մասին շատ կարևոր ցուցանիշ է արտահայտում: Ամբողջ մարմնի առողջությունը սերտորեն կապված է բերանի խոռոչի վիճակի հետ։ Լնդային  հյուսվածքի, կազմի կամ գույնի ցանկացած փոփոխություն կարող է մատնանշել լնդերի  առողջության վատթարացման մասին:
Կարդալ ավելին
Frais Monde իտալական ապրանքանիշը Հայաստանում
24/11/2023
Frais Monde իտալական ապրանքանիշը հանդիսանում է հավերժական էլեգանտության և նրբագեղության վառ օրինակ: Frais Monde-ն առաջարկում է միջոցներ, որոնք ոչ միայն բնական են, այլև օժտված հատուկ հատկանիշներով, որոնք առանձնացնում են նրանց բազմաշերտ շուկայում:
Կարդալ ավելին
Instant Cosmetics։ ակնթարթային գեղեցկության ֆրանսիական սահմանումը
30/10/2023
Որակը Instant կոսմետիկայի հիմնասյունն է: Բրենդը մանրակրկիտ ընտրում է լավագույն բաղադրիչները, որպեսզի համոզված լինի, որ իր արտադրանքը և՛ անվտանգ է, և՛ արդյունավետ: Շքեղ շիճուկներից մինչև վառ շրթներկներ՝ Instant-ի տեսականու յուրաքանչյուր ապրանք պատրաստված է առավելագույն խնամքով:
Կարդալ ավելին