Ինստանտ Calm հանգստացնող լոսյոն 100մլ 5116

Special Price 6,400 ֏ Regular Price 12,800 ֏
In stock
SKU
C3304P036775
-50%
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    Phazilab France

Վերականգնում և համալրում է լիպիդներով: Քերծվածքների և գրգռված մաշկի համար: Ծայրահեղ չորության դեմ:

Մաշկի ձգվածության, այրոցի և քորի զգացողությունները սովորաբար առաջանում են մաշկի ծայրահեղ չորությունից և գրգռումներից, որոնք առաջանում են արտաքին գործոններից, ինչպիսիք են օծանելիքը, կենցաղային արտադրանքը, բրդյա և սինթետիկ հագուստը կամ ալերգիան՝ փոշու, ծաղկափոշու, կենդանիների մազերից և այլն:

Երբ մաշկը ենթարկվում է ագրեսիաների նրա պաշտպանիչ պատնեշը թուլանում է՝ մեծացնելով մաշկային  ռեակցիայի  հավանականությունը, որը կարող է առաջացնել քորելու ցանկություն, ինչը կհանգեցնի  մաշկի մակերեսի հետագա վնասմանը:

Ինստանտ calm մարմնի լոսյոնն ապահովում է մաշկի լիպիդային շերտի վերականգնումը  և խորհուրդ է տրվում չոր, գրգռված կամ քորի  առաջացմանը հակված մաշկի համար (առանց բուրավետիչների, պարաբենների, սիլիկոնների կամ հանքային յուղերի):

Ինստանտ calm պատենտավորված Glycerice համալիրը միաժամանակ վերացնում է քորի արատավոր շրջանը, ակնթարթորեն  և երկարաժամկետ  հանգստացնում և վերականգնում է մաշկը:

 

Օգտագործման եղանակը՝

առավոտյան և երեկոյան քսել քորի  հակում ունեցող հատվածներին։

 

Բաղադրություն՝

ջուր, գլիցերին, կապրիլիկ/կապրիկ եռգլիցերիդներ, էթիլհեքսիլ ստեարատ, իզոեռդեցիլ ստեարատ, գլիցերիլ ստեարատ, ցետիլ պալմիտատ, պոլիակրիլատ-13, դիկալիում գլիցիրիզատ, պոլիիզոբուտեն, ցետիլ ալկոհոլ, պենտիլեն գլիկոլ, նատրիումի ստեարոիլ գլուտամատ, ստեարինաթթու, կապրիլիլ գլիկոլ, 1,2-հեքսանեդիոլ, քսանտան խեժ, նատրիումի ցիտրատ, էթիլհեքսիլգլիցերին, պոլիսորբատ 20: