HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով լոգանքի աղ խնձոր 1.2 կգ 7372 / կանաչ 43144/
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողHB Israel
Պարունակում է 26 տեսակի հանքանյութեր
Մեռյալ ծովում առկա են մեծ քանակությամբ հանքային աղեր՝ մոտ տասն անգամ ավելի շատ, քան մյուս ծովերում ու օվկիանոսներում: Մեռյալ ծովի աղերը ունեն եզակի քիմիական բաղադրություն և ներառում են ավելի քան 26 տարբեր տեսակի հանքանյութեր, ինչպիսին են՝ կալիումը, մագնեզիումը, ցինկը, երկաթը, յոդը և այլն: Լյուքս դասի լոգանքի աղերը խորհուրդ են տրվում մարմինը, մաշկը, հոգնած ու այտուցված ոտքերը հանգստացնելու ու թարմացնելու համար:
Օգտագործման եղանակը.
մեկ բաժակ լոգանքի աղը լուծել տաք ջրի մեջ, լոգանք ընդունել 15 րոպե, լվացվել օճառով և գոլ ջրով։
Ոտքերի խնամքի համար կես բաժակ լոգանքի աղը լուծել տաք ջրի մեջ, և ոտքերը պահել ջրում 10 րոպե, լավ չորացնել և քսել ոտքերի համար նախատեսված քսուք:
Բաղադրությունը.
ծովի աղ, բուրավետիչ, Cl 15985, Cl 16255, Cl 19140, Cl 42090, ցիտրալ, հեքսիլ ցինամալ, բենզիլ սալիցիլատ։
Նախազգուշացումներ․
կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում աչքերը լվանալ։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։ Միայն արտաքին օգտագործման համար։