Ֆրեիս Մոնդ Մաշկի պաշտպանիչ ցերեկային քսուք 50մլ 1404
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողFrais monde
Առևտրային բնութագիրը
Հարստացված, ուժեղ պաշտպանիչ հատկություններով ցերեկային քսուքը պաշտպանում է գերզգայուն դեմքի մաշկը: Նորարարական այս կոսմետիկ քսուքը իր անվտանգության և հեշտ տանելության հետ միասին հոգ է տանում նաև շրջակա միջավայրի և մարդկանց համար։ Այն 100% բնական միջոց է, որը զերծ է ցանկացած գրգռիչից, հարստացված է թերմալ ծծմբային ջրով և պարունակում է բուսական էմուլգատորներ և բուսական կոնսերվանտներ:
Հարմար է գերզգայուն և նուրբ մաշկի համար։
Ազդեցությունը
Ունի վերականգնող, հանգստացնող և պաշտպանիչ ազդեցություն:
Արդյունքը․ ակտիվացնում է գրգռված և վնասված մաշկի կենսունակությունը մինչև 85%-ով: Մաշկի վրա ստեղծում է պաշտպանիչ խոնավացնող պատնեշ: Պաշտպանում է մաշկը արտաքին գործոնների, ազատ ռադիկալների, աղտոտվածության և սթրեսի ազդեցությունից:
Ակտիվ բաղադրիչներ
ԾԼԵՑՎԱԾ ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ ԲՐԻՆՁԸ բնական և առանց GMO մշակաբույս է։ Բրնձի սերմերը ակտիվանում են ծլման բնական ռիթմով, որպեսզի այն կազմող բոլոր թանկարժեք տարրերը լինեն հասանելի։ Բրնձի սերմերը պարունակում են սպիտակուցներ, աղեր, բնական ամինաթթուներ, հակաօքսիդանտներ, կայունացուցիչներ, ինչպես նաև հակատարիքային և պաշտպանիչ գամմա-օրիզանոլ:
ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԵՐԻ ՅՈՒՂԸ ունի պաշտպանիչ և վերակազմավորող ազդեցություն։
Վկայականներ
ՌԵՊՈԼԵԻ ՋՈՒՐ (Առողջապահության նախարարություն DD 6/6/2011 4003), ՀԻՊՈԱԼԵՐԳԵՆԻԿՈՒԹՅՈՒՆ (Հռոմի Տոր Վերգատա համալսարանի մաշկաբանական կլինիկա):
Այլ․ առանց նիկել, առանց պարաբեններ, չի պարունակում ՊԷԳ, հիպոալերգեն, բնական պաշտպանիչ ֆիլտրերով։ Փորձարկված չէ կենդանիների վրա։