Ֆրեիս Մոնդ Խոնավացնող մաքրող կաթ, չոր և նորմալ մաշկի համար 200մլ 7963
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողFrais monde
Առևտրային բնութագիրը
Այս հեղուկ կաթիկը նախատեսված է մաշկի կատարյալ մաքրման համար, այն հիմնված է ծովային կարմիր ջրիմուռների օլիգոսախարիդների և հիալուրոնաթթվի վրա: Պատրաստված է Ռեպոլեի ծծմբային ջրի հիման վրա, որի հատկությունները հաստատված են Առողջապահության նախարարության կողմից (dd6.6.2011):
Ռեպոլեի ջուրը, որը համարվում է Ֆրեիս Մոնդի օժանդակ նյութ, այստեղ հանդես է գալիս որպես երաշխավորված ակտիվությամբ ակտիվ բաղադրիչ:
Հարմար է չոր և նորմալ մաշկի համար։
Ազդեցությունը
Ունի մաշկը վերակենդանացնող ազդեցություն, վերականգնում է չոր մաշկի անհրաժեշտ խոնավությունը:
Արդյունքը․ վերականգնում է ջրային ճիշտ հավասարակշռությունը՝ մաշկը դարձնելով երիտասարդ, թարմ և փայլուն:
Ակտիվ բաղադրիչներ
ԿԱՐՄԻՐ ԾՈՎԱՅԻՆ ՋՐԻՄՈՒՌՆԵՐԻ ՕԼԻԳՈՍԱԽԱՐԻԴՆԵՐԸ վերականգնում են ջրային հավասարակշռությունը՝ օգնելով մաշկին պահպանել ջուրը: Կանխում են ջրազրկումը, պաշտպանում մաշկի ամբողջականությունը՝ բարելավելով մաշկի ֆունկցիոնալությունը և վերականգնում են այն։
ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՈՒՆ օգնում է պահպանել մաշկի իդեալական խոնավությունը: Հանդես գալով որպես ջրի հիանալի պաշար, այն ձևավորում է բարակ թաղանթ, որն օգնում է մաշկին մնալ երիտասարդ, առողջ, հարթ և առաձգական։
ԽԱՂՈՂԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂԸ փափկեցնում, պաշտպանում և խոնավացնում է մաշկը:
Վկայականներ
ՌԵՊՈԼԵԻ ՋՈՒՐ (Առողջապահության նախարարություն DD 6/6/2011 4003), ՀԻՊՈԱԼԵՐԳԵՆԻԿՈՒԹՅՈՒՆ (Հռոմի Տոր Վերգատա համալսարանի մաշկաբանական կլինիկա):
Այլ․ չի պարունակում ՊԷԳ և նիկել, առանց քիմիական և կենդանական ածանցյալների, առանց պարաֆինների, սիլիկոնների և հանքային յուղերի:
ՓՈՐՁԱՐԿՎԱԾ Է ՄԱՇԿԱԲԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ – ԹԵՍՏԱՎՈՐՎԱԾ ՉԷ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎՐԱ