Իլեյն Պերին 2% Սալիցիլաթթու և Ցինկ 1% շիճուկ 30մլ 28861
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողCrevil Cosmetics
2% սալիցիլաթթու + 1% ցինկ շիճուկը նախատեսված է ակնեի հակում ունեցող և յուղոտ մաշկի համար: Այս հզոր շիճուկը կարգավորում է ավելորդ յուղի արտադրությունը՝ նպաստելով դեմքի մաքուր և առողջ տեսքին:
Սալիցիլաթթուն՝ բետա հիդրօքսի թթու է (BHA), որը հայտնի է մաշկը շերտազատելու իր ունակությամբ:
Այն կարող է խորը ներթափանցել ծակոտիների մեջ՝ օգնելով քայքայել և հեռացնել ավելորդ ճարպը, մաշկի մահացած բջիջները և այլ կեղտեր, որոնք կարող են խցանել ծակոտիները և հանգեցնել
ակնեի: Նպաստելով նուրբ շերտազատմանը, սալիցիլաթթուն կարող է օգնել բարելավել մաշկի ընդհանուր հյուսվածքը:
Այն նաև ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք կարող են օգնել նվազեցնել ակնեի հետ կապված կարմրությունը և բորբոքումը:
Ցինկը հակաբորբոքային և հակամանրէային հատկություններով հանքանյութ է: Այն՝
- օգնում է հանգստացնել գրգռված մաշկը
- նվազեցնում է ակնեի հետևանքով առաջացած կարմրությունը և բորբոքումը
- օգնում է կարգավորել ճարպերի արտադրությունը։
Օգտագործման եղանակը․
տարածել շիճուկը դեմքի մաշկի այն հատվածներին, որտեղ առկա են ակնեի հետքեր և ճարպոտ մաշկ։